Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, համայնքի ավագանու  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանի հայցադիմումն ընդդեմ  Արտյոմ  Ղուկասյանի և  վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Առավոտ» օրաթերթ» ՍՊԸ-ի։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Հիշեցնենք, որ Ս. Մինասյանը դատարան է դիմել  իրեն զրպարտելու համար և հերքում է պահանջում։

Նշենք, որ Ա. Ղուկասյանը Գյումրիի  ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավարն է։ Նա  վերոհիշյալ թերթին տեղեկացրել էր, որ 2017 թվականին Մինասյանն անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ դիմում ներկայացնելով «ՀՀԿ Գյումրի-1» կառույցին։  Սարիկ Մինասյանն էլ  իր ֆեյսբուքյան էջում նախ կոշտ  պատասխանել էր   ՀՀԿ-ականներին՝ հերքելով իր՝ ՀՀԿ-ական լինելու վերաբերյալ տարածված լուրերը, 20.03.2025-ին էլ դիմել դատարան։  

1211