
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մինչև 35% հետվերադարձ՝ Հայաստանում կինո նկարելու համար
Արտերկրում ապրող ընկերներիս խնդրում եմ տարածել։
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի շրջանակներում ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները:
Ֆիլմարտադրողները կարող են ստանալ՝
մինչև 25% հետվերադարձ՝ օգտվելով սահմանված ապրանքների և ծառայությունների ցանկից
ևս 10% հավելյալ փոխհատուցում, եթե ֆիլմը հանրահռչակի Հայաստանը՝ խթանելով զբոսաշրջությունն ու բարձրացնելով Հայաստանի և հայ ժողովրդի դրական կերպարը:
Այս նախաձեռնությունը մեծ խթան կլինի Հայաստանի կինոարդյունաբերության զարգացման համար՝
կգրավի օտարերկրյա ներդրումներ,
կստեղծի նոր աշխատատեղեր,
կբարձրացնի ոլորտի միջազգային մրցունակությունը։
Միջազգային գործընկերների կողմից արդեն իսկ առկա է հետաքրքրություն, և ստորագրվել են համագործակցության հուշագրեր։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում։