Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Արդեն մոտավորապես 14 հազար մարդ ստացել է հայտարարագրման հետևանքով առաջացած սոցիալական կրեդիտ միջինացված 90 հազար դրամի չափով: Մի լսեք, սիրելի քաղաքացիներ, այն մարդկանց, որոնք ուզում են, որ ձեր մոտ ամեն ինչ վատ լինի, որպեսզի սոցիալական բեռը ձեզ վրա մեծ լինի և որպեսզի իրենց տարատեսակ դեսպանատներից ստացած փողերը ոչ մի կերպ չերևան»,-  ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ՔՊ պատագամավոր Վահագն Ալեքսանյանը:  

Պատգամավորն ընդգծեց, որ ՀՀ-ում համընդհանուր հայտարարագրման դեմ ամենաբարձրը բողոքում են ու խոսում են այն մարդիկ, որոնք տարատեսակ դեսպանատներից և նարկոբարոններից գումար են ստանում. «Ու այդ մարդիկ հավակնում են հետագայում ՀՀ-ում  զբաղեցնել քաղաքական կամ պետական պաշտոններ ու ակնհայտ է, որ հիմիկվա իրենց լրացրած հայտարարագրերը հետագայում լրջագույն խնդիրներ կարող են առաջացնել»: 

Մանրամասները՝ տեսանյութում

279