

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության հերթական նիստում ընդունվեց «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերին մասին» հարցը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ նախագծերի նպատակը երեխայի պաշտպանության համակարգում բարեփոխումներ իրականացնելն է: Նախարարը նշեց մի քանի կետ, ըստ որոնց՝ առաջարկվող նախագծերը ավելացնում են համայքնի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում. «նախագծերով վերահաստատվում և ամրապնդվում է պետության դերը՝ որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ամրագրվել է, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի իր այլընտրանքային խնամքի ձևի և դրա նշանակման կամ իրականացման մասին որոշումը պարբերաբար վերանայվի՝ հաշվի առնելով նրա կարծիքն ու լավագույն շահը, հանվել է տարիքային սահմանափակումը երեխայի կարծիքը հաշվի առնելու համար, և երեխան իրեն վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցում է»:
Վարչապետը հավելեց, որ այս փաթեթով արձանագրվում է, որ երեխան ծնողի սեփականությունը չէ և սա շատ կարևոր է. «Դա առանձնահատուկ հարաբերություններ են և երեխայի իրավունքները այդ առանձնահատկություններից մեկն են: Մեզանում մի ընկալում կա, որ զարգացած երկրներում արժեքներ չկան, էդպես չի, ուրիշ խնդիր կա, որ ինչքան երկիրը զարգացած է, ընտանիքի մոդելը էնքան պակաս է հենված բռնության ենթամշակույթի վրա: Երբ մի տանիքի տակ 4-5 ընտանքի են ապրել, դա ոչ թե նրանից է, որ տենց լավ է, այլ աղքատության արտահայտություն է դա, մենք էդ էլ ուզում ենք սրբագործենք: Որևէ պարագայում հարմար չի, որ 2 ընտանիք նույն սենյակում իրար հետ ապրեն և սա մեր ավանդույթն է, դա աղքատությունից է եղել, ժամանակ է եղել, երբ կովերն էլ են նույն սենյակի մեջ ապրել, բայց դա չի նշանակում, որ դա մեր ավանդույթն է»:
Մանրամասները՝ տեսանյութում