Ավարտվել է Արծվանիստի ներհամայնքային գլխավոր ճանապարհի 3,3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը

Ավարտվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ բնակավայրի ներհամայնքային գլխավոր ճանապարհի 3,3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։ Ճանապարհը հիմնանորոգվել է պետականի միջոցներով։ Շինաշխատանքները կատարել է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգվել են նաև Արծվանիստ համայնքի հարավարևելյան ծայրամասում գտնվող Վանեվան պատմաճարտարապետական համալիր (10-րդ դար) և գյուղի գերեզմանոց տանող ճանապարհները:
Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները հիմնանորոգման չէին ենթարկվել վերջին 30 տարիների ընթացքում։ Ներհամայնքային ճանապարհի բարեկարգումը կարևոր ձեռքբերում է ոչ միայն բնակավայրի բնակչության համար, այլև մարզի զբոսաշրջային երթուղու ընդլայման տեսանկյունից:
16 Դեկտեմբեր, 2020 01:22
1154
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
07 Մարտ, 2025 10:39
Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
01 Մարտ, 2025 19:16
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
01 Մարտ, 2025 17:23
Արտոնություններ են տրամադրվել արևային կայանների կառուցման հերթական ներդրումային ծրագրերին
03 Հունիս, 2021 18:49
Թուրքիայի միջուկային ծրագրից «Ինտեր ՌԱՕ»-ի դուրս գալը թուրքական աղբյուրները կապում են ԼՂ խնդրի հետ
01 Նոյեմբեր, 2020 17:08