Երկարացված կարանտինի շրջանում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) շարունակում է ստուգայցերը հանրապետության տարածքում։ 

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցներն անվտանգության նորմերի պահպանումը դիտարկել են Վանաձոր, Սպիտակ, Արթիկ և Իջևան քաղաքների դպրոցներում, դեղատներում, մանրամեծածախ առևտրի կետերում։

Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը:

Մասնագիտական ստուգայցը փաստել է, որ դպրոցներում հիմնականում պահպանվում են և Covid-անվտանգության, և ջեռուցման նորմերը։

Դեղատների ստուգայցի արդյունքում ԱԱՏՄ տեսուչները տվել են դիմակ չկրելու և գրանցամատյանների լրացման ձևաչափի խախտումները վերացնելու մեկ հանձնարարական։ Ընդհանուր առմամբ արձանագրված պատկերը բարվոք է եղել։

Ըստ Տեսչական մարմնի, շարունակվում են նաև իրազեկման լայնածավալ աշխատանքները ողջ հանրապետությունում:ՀՀ առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի և մարզային տարածքային ստորաբաժանումները դպրոցներում, մանկապարտեզներում, հանրային տրանսպորտում և դեղատներում փակցնում են իրազեկման թերթիկներ։

654