Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին օրերին Իսրայելը կրկին ակտիվացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին:

Թերևս ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելը օրակարգ է բերում ոչ թե հայ ժողովրդի կամ Հայաստանի մասին մտածելով, այլ պարզապես ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից։ Թուրքիայի հետ հիբրիդային պատերազմի ֆոնին Իսրայելը ցանկանում է պարզապես Թուրքիայի համար խնդիրներ ստեղծել՝ օգտագործելով Հայաստանին ու հայ ժողովրդին։

 

Ոչ վաղ 2020 թվականին և դրանից հետո նույն Իսրայելն էր, որ զինում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատերազմին ու Հայաստանի դեմ հարձակման նախապատրաստելով։ Հիմա էլ նույն Իսրայելի կողմից փորձ է արվում Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար,Հայաստանը դարձնել Թուրքիայի համար սպառնալիք, լարել Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները, որոնք օրեցօր դեպի լավն են գնում։

Թերևս մի բան հստակ է, Հայաստանն ու հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության հարցը իրենց  աշխարհաքաղաքական ծրագրերին ծառայեցնող երկրների ձեռքում չպետք է դառնան գործիք՝ խարխլելով այն խաղաղությունը, որ այսօր կա տարածաշրջանում։

Medianews

321