Այսօր գործադիր նիստում կքննարկվի տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին հարցը։ 

 

2020 թվականը Հայաստանի տնտեսության համար ծանրագույն հետևանքներով և լրջագույն մարտահրավերներով լի տարի էր: Աշխարհում մոլեգնած և Հայաստանում նույնպես ինտենսիվ տարածում ունեցած կորոնավիրուսի համավարակը, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում, առողջապահական ճգնաժամից զատ շոշափելի վնաս հասցրեց երկրի սոցիալ-տնտեսական կյանքին։ Սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած պատերազմը և երկրում հայտարարված ռազմական դրությունն ու համընդհանուր զորահավաքը էլ ավելի խաթարող ազդեցություն ունեցան տնտեսական միջավայրի վրա՝ առաջ բերելով հրատապ կարգով մակրոշրջանակի վերանայում, ծախսային առաջնահերթությունների վերաուղղորդում, տնտեսությունում տեխնոլոգիական խզումներ, կարճաժամկետ ու միջնաժամկետ մի շարք անորոշություններ:

 

Տնտեսական հիմնախնդիրներին հրատապ արձագանքման և տնտեսական բարենպաստ միջավայրի վերականգնմանն ուղղված՝ Կառավարությունը սահմանում է կոնկրետ նպատակներ և խնդիր է դնում առանձնացնել հակաճգնաժամային բնույթի միջոցառումների այն շրջանակը, որոնց ուղղությամբ ջանքերի համախմբումը հնարավորություն կտա տեսանելի որակական տեղաշարժեր արձանագրել կարճաժամկետում:  

 

Ծրագրի նպատակը կարճաժամկետում տնտեսական խնդիրների արձագանքման ուղղությամբ Կառավարության նպատակային գործողությունների և միջոցառումների նախանշումն է և դրանց իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի սահմանումը:

 

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ՝ իրավասու պետական մարմինների հետ համագործակցությամբ:

 

Կառավարության կողմից տնտեսական արձագանքման ծրագրի միջոցով կարճաժամկետ հատվածում տնտեսական ակտիվության խթանում և գործարար միջավայրի աշխուժացում։  

1377