Հետպատերազմյա իրադրությունը փոխե՞լ է վերաբերմունքն Ամուլսարի նկատմամբ՝ հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը նույն կարծիքին է, ինչ կարծիքի եղել է մի տարի առաջ:

«Իմ վերաբերմունքը չի փոխել, որովհետև ես այն կարծիքին եմ, ինչ կարծիքի եղել եմ մի տարի առաջ: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը, ասելով, որ տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երաշխավորում է վալյուտային հոսքեր: Ժամանակը դա ցույց տվեց: Բայց մյուս կողմից կարող եմ արձանագրել, որ մենք նաև կարողացանք պատշաճ կառավարել ֆինանսական շուկան և արդյունքում հունվարին եվրոպարտատոմսերի թողարկում ունեցանք, որն ամենահաջողված թողարկումն էր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ»:

Այսինքն՝ ավելի մե՞ծ է հավանականությունը, որ, այնուամենայնիվ, հանքը կբացվի՝ ճշտողական հարցին վարչապետը պատասխանեց. «այդպիսի հավանականություն կա և այո, կարող ենք ասել, որ մեծ է»:

Աղբյուրը՝ 1lurer.am

 

23 Փետրվար, 2021 23:44
253
; ;