Եթե հայկական կողմը մասնակցություն ունենա Բաքվում հայ գերիների դատավարությանը, կլեգիտիմացնի այդ շինծու դատերը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը։

«Ես չեմ կարծում, որ պետք է այդ դատավարություններին առհասարակ մասնակցել, որովհետև դրանք շինծու դատավարություններ են, որոնք Ադրբեջանն անում է՝ իր հասարակությանն ինչ-որ բան ապացուցելու համար։ Մեր այնտեղի մասնակցությունը կարող է բերել այդ աբսուրդային դատերի լեգիտիմացմանը։ Եթե դու ասում ես՝ սա շինծու դատավարություն է և այնտեղ ուղարկում ես փաստաբան, դա կարող է բերել նրան, որ դու ընդունում ես, որ սա նորմալ դատ է։ Ես այդպես չէի անի։ Անչափ կարևոր է միջազգային ուշադրությունն անընդհատ պահել այդ հարցի վրա։ ԵԽԽՎ պատվիրակ, զեկուցող Կավանի հետ աշխատանքը գերկարևոր է գերիների հարցում»,- ասաց Սոս Ավետիսյանը։

lragir.am

151