Արմավիրի բանտում հայտնաբերվել է 14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով կալանավորված տղամարդու կախված դին
Օգոստոսի 14-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը, ժամը 07։40-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցերից մեկում հերթապահ խումբը հայտնաբերել է սավանով ճաղավանդակից կախված տղամարդու դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մահացածը Երևանի բնակիչ 49-ամյա Ա․ Ս․-ն էր։ Դեպքը տեղի է ունեցել 16-րդ խցում պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով, իսկ նա մեղադրվում էր ՀՀ ՔրՕրի 139 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) հատկանիշներով։
Աղբյուրի տեղեկություններով՝ նրա նախկին կինն այս տարվա ապրիլից կալանավորված է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
16 Օգոստոս, 2021 21:32
848
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են հեռախոսների փոխանցման փորձը
01 Հոկտեմբեր, 2026 20:37
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է կալանավորի ինքնասպանության փորձը
20 Մարտ, 2026 15:02
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ
18 Մարտ, 2026 18:54
«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերով․ լուսանկար
05 Հոկտեմբեր, 2026 18:08
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են հեռախոսների փոխանցման փորձը
01 Հոկտեմբեր, 2026 20:37
«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր
24 Սեպտեմբեր, 2026 22:25