Օգոստոսի 26-ին՝ ժամը 06։00-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսված հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 52 փրկարար ծառայող։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։

Հրդեհը մարվել է ժամը 23։45-ին։ Այրվել են մոտ 3 հա բուսածածկույթ և մոտ 20 ծառ։

Իրականացվող հետհանգեցման աշխատանքներին մասնակցել են 25 հրշեջ-փրկարար։

Տեղում հերթապահություն են իրականացնում 19 հրշեջ-փրկարար։

Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության 44 ծառայող, Գառնի համայնքի 100 բնակիչ՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 50 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել Գառնի համայնքի 3 «Ural», 4 «ZIL 131», 7 «UAZ», 4 «GAZ 66», 10 «VAZ-2121», «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 7 «UAZ» ավտոմեքենա և 10 սրսկիչ (20 լ):

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Կ․ Մանուկյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի 4 աշխատակցի և 7 հրշեջ-փրկարարի կողմից սահմանվել է հերթապահություն:

 

1418