44-օրյա պատերազմում զոհված տավուշցի ոստիկանների հիշատակին նվիրված խաչքար եւ հուշաքար է բացվել (լուսանկարներ)
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային ոստիկանության վարչության Իջևանի և Դիլիջանի բաժինների բակերում բացվել է հուշաքար ու խաչքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում կյանքը զոհաբերած տավուշցի ոստիկանների հիշատակին։

Խաչքարի օծման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջեւանի համայնքապետի ժ/պ Արթուր Ճաղարյանը, Դիլիջանի համայնքապետի ժ/պ Դավիթ Սարգսյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության տարածքային բաժինների ղեկավար կազմը, զոհված ոստիկանների հարազատներ, ընկերներ։

Հիշեցնենք, որ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից և ենթակա ստորաբաժանումներից Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվել է 8 ոստիկան:

Փա՛ռք հանուն հայրենիքի զոհված ոստիկաններին։

04 Հոկտեմբեր, 2021 17:15
1425
Ալեն Սիմոնյանը հրապարակել է 44-օրյա պատերազմի զnhերի թիվը
27 Նոյեմբեր, 2025 15:20
Ինչ պետք է բանակին, մենք դա կապահովենք, ձեր խնդիրը չէ, թե ոնց, բայց մենք դա կապահովենք. վարչապետ
12 Նոյեմբեր, 2025 23:51
Քոչարյանը ԼՂ-ին զրկեց հակամարտության ու բանակցային գործընթացի կողմ լինելու կարգավիճակից․ տեսանյութ
12 Նոյեմբեր, 2025 21:24
Ստահակներ, Սամո, գերդաստանումդ 6 չափահաս տղա կա՝ ինչի՞ չեն վիրավորվել կամ նահատակվել պատերազմում
20 Մայիս, 2026 20:50
Ակնհայտ է՝ ընդդիմության ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի ընտրություններում նրանց հաղթանակի դեպքում․ Պապիկյան (տեսանյութ)
20 Մարտ, 2026 13:59
103 տարեկանում կյանքից հեռացել է գնդապետ Պետրոս Պետրոսյանը
22 Փետրվար, 2026 20:58