Մոսկվայում և շրջաններում մառախուղի պատճառով այլընտրանքային օդանավակայաններ մեկնած ինքնաթիռների թիվը հասել է 73-ի։ Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

Մոսկվայի երեք օդանավակայաններում` «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո»,  առավոտից մառախուղի պատճառով հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել ավելի քան 200 ավիաչվերնթեր:

Ռոսհիդրոմետից տեղեկացրել են, որ 200-700 մետր տեսանելիությամբ մառախուղ սպասվում է մինչև նոյեմբերի 2-ի ուշ գիշեր:

877