Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

Արդյունքում կապահովվի ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող կարգավորման վերանայումը և շուկայի ընթացիկ պայմաններին համապատասխան կարգավորման ապահովումը։

Նախկինում ընդունված որոշմամբ՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ և ներմուծման լիցենզավորման կարգավորում, որի արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար գանձվում է 8000 դրամ պետական տուրք։

Ըստ հիմնավորման՝ ներկայումս առկա են լոգիստիկ բարդություններ՝ կապված ցեմենտի ներկրման հետ, ինչը մեծացնում է բեռնափոխադրման արժեքը և ժամկետները, իսկ գործող կարգավորման կիրառման արդյունքում ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությունը ևս նպաստել է ցեմենտի իրացման մրցակցային անհավասար պայմանների ձևավորմանը։

Հաշվի առնելով ձևավորված իրավիճակը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակման պահպանման նպատակահարմարությունը և ապահովել ներքին շուկայում ցեմենտի բավարար առաջարկի և իրացման համար առավել հավասարակշռված մրցակցային պայմանների ձևավորման անհրաժեշտ նախադրյալները։

69