

«Միանշանակ այդպես է: Չմոռանանք, որ հենց պատերազմից հետո Ադրբեջանը, նաև Թուրքիան հայտարարում են, որ Արցախյան հիմնախնդիրը, հակամարտությունը այլևս գոյություն չունի, լուծված է: Դրա տրամաբանական զարգացումը լինելու է այդ հակամարտությամբ զբաղվող ձևաչափի լուծարումը»,- այս մասին Araratnews.am-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ենթադրությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան ուշանում է, քանզի ադրբեջանական կողմից կան խոչընդոտներ:
Հիշեցնենք` տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը Araratnews.am-ին տված ծավալուն հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նոյեմբերի 9-ին ընդառաջ ՌԴ ԱԳՆ հայտարարության, ՌԴ-ի կողմից Ալիևի միջանցքային տրամաբանության հերքման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելության առնչությամբ Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների ստեղծման, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ հարցազրույցի ընթացքում հնչեցված տեսակետների շուրջ:
Հայկ Մագոյան
Մանրամասները` տեսանյութում: