ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կրկին չընտրեց նախագահի տեղակալ։ «Հայաստան» խմբակցությունը 14-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Հարցի քննարկմանը չմասնակցեցին «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների անդամները։

«15-րդ անգամ, ով կներկայացնի տվյալ թեկնածուին, թող անպայման գա, որ պատասխանի մեր հարցերին։ Պարոն Ղազինյանն ասում է, որ սպառվել է իրեն հարցեր տալը, և գնում է ֆեյսբուքյան գրառումներ կատարելու։ Էլ ուրիշ թեկնածու չունե՞ք, ասում եք՝ իշխանության խնդիրն է, բա ձեր խնդիրը ո՞րն է։ Եթե մեր խնդիրն է, մենք էլ չենք ընտրում»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 

Արթուր Ղազինյանն արդեն 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

175