ՀՀ ԱԺ պատգամավոր, ՔՊԿ վարչության անդամ Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հորդորել, որ դեկտեմբերի 5-ին՝ ՏԻՄ ընտրություններին, Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչները ընտրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին՝ Արամ Մելքոնյանին, որի քվեաթերթիկի համարը 3-ն է․

 

«Կոչ եմ անում դեկտեմբերի 5-ին Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին՝ համայնքի ղեկավարի մեր թեկնածու Արամ Մելքոնյանի գլխավորությամբ (թիվ 3-ը քվեաթերթիկում):

 

Նախընտրական այս հանդիպման ժամանակ ունեցած ելույթումս հատուկ անդրադարձա այն հանգամանքին, որ այս ընտրությունները լոկ համայնքի ղեկավարի ընտրություններ չեն, դրանք քաղաքական թիմի և կուրսի ընտրություններ են, քանի որ ընտրված քաղաքական թիմն է պատասխանատու լինելու համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության համար։

Նաև խոսեցի համայքի ղեկավարի մեր թեկնածուի անձնական որակների մասին, որոնք անձամբ եմ տեսել թե՛ խաղաղ, թե՛ ճգնաժամային պայմաններում։

#ՔՊ3

#Վարդենիս»

 

209