Խաղողի թփով քողարկված թմրամիջոցներ․ ՔԿԾ

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել քաղաքացի Մ․Վ․-ի կողմից դատապարտյալ Հ․Մ-ի համար բերված հանձնուքը։
Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Զննությամբ հանձնուքի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, թվով 14 կանաչավուն զանգված՝ փաթաթված խաղողի տերևներով, որոնց հետ միասին ընդհանուր քաշը կազմել է 161,56 գրամ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
17 Դեկտեմբեր, 2021 23:27
1041
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿԾ-ն ներկայացրել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունվարի հաշվետվությունը
11 Փետրվար, 2025 12:21
Սրբուհի Գալյանը ՔԿԾ վարչակազմին է ներկայացրել քրեակատարողական ծառայության նորանշանակ պետին
09 Հունվար, 2025 15:22
Քրեակատարողական ծառայության պետը ներկայացրել է կենտրոնական մարմնի երկու ստորաբաժանումների ղեկավարներին
25 Հունվար, 2024 20:45