Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Հանդիպումը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 20:00-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Մինչ այս 2 երկրների հավաքականները հանդիպել են 2 անգամ: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով՝ 3:2 հաշվով: Պոդգորիցայում կայացած խաղում 4:1 հաշվով հաղթանակ է տարել Չեռնոգորիայի հավաքականը:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում՝ Օսլոյում մրցելով Նորվեգիայի հավաքականի հետ:
14 Հունվար, 2022 21:16
920
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող. ՀՖՖ
13 Հոկտեմբեր, 2026 23:26
Խիստ պատիժ՝ ՀՖՖ-ից․ հայկական ակումբը երկար ժամանակով հեռացվեց ֆուտբոլային գործընթացներից
22 Օգոստոս, 2026 16:16
Առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները․ ՀՖՖ
24 Հուլիս, 2026 23:13