Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կսահմանի ռուսական հինգ բանկերի դեմ, ինչպես նաև անձնական պատժամիջոցներ կլինեն գործարարներ Գենադի Տիմչենկոյի, Արկադի և Ռոման Ռոտենբերգների դեմ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

«Промсвязьбанк», «Ген  банк», «Черноморский», «Индустриального сберегательного банка», ինչպես նաև «Россия» բանկերը հայտնվել են պատժամիջոցների տակ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է, որ պատժամիջոցների կիրառումը շարունակվելու է։ Նա նաեւ ասել է, որ բրիտանական իշխանությունները ցանկանում են թույլ չտալ ռուսական ընկերություններին միջոցներ հայթայթել Լոնդոնի ֆոնդային բորսաներում։

Գենադի Տիմչենկոյին, ինչպես նաև Արկադի և Ռոման Ռոտենբերգներին արգելվել է մուտք գործել Մեծ Բրիտանիա, իսկ նրանց ակտիվները երկրում կսառեցվեն։ Կարգելվի նաև նրանց հետ բիզնեսով զբաղվել։

1340