Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրում է՝

«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի ընկերներ, եղբայրներ

 

Տեղի ունեցող լայնամասշտաբ պատերազմը մեր պետականության և մեր հարատևության հարցն է:

 

Շատ կարևոր է, որ այս ծանր ու դժվար պահին լինենք պետության կողքին, սատար կանգնենք գերագույն գլխավոր հրամանատարին և աջակցենք մեր ապագայի համար մղվող պատերազմում:

 

Մարտի դաշտում կռիվ տվող զինվորին այս պահին պետք է ամուր թիկունք: Բոլորս պարտավոր ենք լինել մեկ բռունցք: Երբ մենք միասնական ենք՝ մեզ երբեք հաղթել չեն կարող:

 

Մեր ընտանիքը 100 միլիոն դրամ գումար է փոխանցում այս պահին խաղաղություն պարտադրող Հայոց անպարտ բանակի կարիքների համար բացված հաշվեհամարին:

 

Հաղթելու ենք»։

 

 

Ուզում ենք նշել, որ Հայաստան համահայկական հիմնադրամում ստեղծվել է առանձին հաշվեհամար, որին կարող են բոլորը գումար փոխանցել բոլոր ցանկացողները: Գումար փոխանցելու համար այցելեք ԱՅՍՏԵՂ և կատարեք փոխանցում:

19501