ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի հանդիպումների ժամանակացույցը։

1/2 փուլ դուրս եկան «Վիլյառեալը», որը հաղթեց «Բավարիային», Մադրիդի «Ռեալը»՝ հաղթելով «Չելսիին», «Լիվերպուլը», որը հաղթեց «Բենֆիկայի» և «Մանչեսթեր Սիթիին»՝ հաղթահարելով Մադրիդի «Ատլետիկոյի» արգելքը:

«Սիթին» երեքշաբթի՝ ապրիլի 26-ին «Էթիհադում» կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին», իսկ պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 4-ին Մադրիդում՝ «Սանտյագո Բերնաբեուում»:

«Լիվերպուլը» և «Վիլյառեալը» առաջին խաղը կանցկացնեն չորեքշաբթի՝ ապրիլի 27-ին, Անգլիայում՝ «Էնֆիլդում», իսկ պատասխան հանդիպումը՝ մայիսի 3-ին Իսպանիայում՝ «Էստադիո դե լա Կերամիկա» մարզադաշտում:

Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։ Նշենք, որ մրցաշարի եզրափակիչը կկայանա Փարիզում՝ մայիսի 28-ին։

 

1098