Վրաերթի է ենթարկվել 11-ամյա հեծանվորդ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 26-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
27 Մայիս, 2022 16:39
1527