Հունվարի 7-ին՝ ժամը 01.55-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մոտ վրաերթի էր ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ հունվարի 23-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 60-ամյա Մկրտիչ Մկրտչյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

776