Առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ն պետք է մեծ ջանքեր գործադրի ուժերը վերաբաշխելու համար, որպեսզի ճնշում գործադրի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի վրա։ Այդ մասին գրում է Foreign Policy ամսագիրը։
Խոսելով Չինաստանի մասին՝ հոդվածագիրը նշում է, որ Չինաստանի վրա կենտրոնանալը սկզբունքորեն տարբերվելու է բլոկի ավանդական Եվրոպայում տարածքային սպառնալիքներից զերծ պահելու դերից, քանի որ արդեն իսկ կան մի քանի անջրպետներ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների միջև:
Հոդվածի հեղինակը կարծում է, որ դաշինքը ստիպված կլինի դիմել ավելի բարդ ռազմավարության՝ համեմատած այն ռազմավարության հետ, որտեղ Եվրոպան հետ է պահում Ռուսաստանի Դաշնությունը, իսկ ԱՄՆ-ը՝ ՉԺՀ-ին։ Նրա կարծիքով՝ պարտականությունների նման պարզեցված բաժանումը կարող է հանգեցնել «տրանսատլանտյան դրեյֆի», այսինքն՝ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հետ կմնան որպես երկրորդ կարգի պաշտպանական ուղղվածություն ունեցող ռազմական ուժեր։
Հոդվածագիրը նշում է, որ Ռուսաստանին զսպելու համար ավելի լուրջ ուժեր են անհրաժեշտ։
«Արևելյան Եվրոպայում մենք պետք է խոսենք գործողությունների ցամաքային թատրոնի մասին, մինչդեռ Հյուսիսային Եվրոպայում այն հիմնականում ծովային է: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար պահանջները տարբեր են»,- հավելեց FP-ն: