«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Չավին գտնվում է Կատարում, որտեղ ընթանում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ 

Իսպանացի մասնագետը հանդիպել է լրագրողների հետ և անցել փոքրիկ կայծակնային հարցում, որում պահանջվել է նշել 2022 թվականի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստներին՝ ըստ սահմանված չափանիշների։

Ըստ Sport.es-ի, Չավիի կարծիքով, լավագույնները հետևյալ խաղացողներն են՝

- լավագույն եզրափակող - Ռիչարլիսո,
- ամենամեծ տաղանդներ - Ջամալ Մուսիալա և Պեդրի,
- լավագույն կենտրոնական պաշտպաններ - Դայո Ուպամեկանո և Իբրահիմա Կոնատե,
- ամենավառ եզրային պաշտպան - Խորդի Ալբա,
- լավագույն դարպասապահ  - Տիբո Կուրտուա։ 

599