Հայկ Մարտիրոսյանը՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված կայծակնային շախմատի աշխարհի առաջնության 21 տուրերի արդյունքում հայ գրոսմայստերը ԱՄՆ ներկայացուցիչ Նակամուրա Հիկարուի հետ վաստակել է 15 միավոր և կիսել 2-3-րդ տեղերը։ Հայկ Մարտիրոսյանը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Հայկ Մարտիրոսյանը կպարգևատրվի 40 հազար դոլարով:
Աշխարհի չեմպիոնի կոչումը կարիերայում 6-րդ անգամ նվաճել է նորվեգացի Մագնուս Կարլսենը, որն օրեր առաջ հաղթել էր նաև արագ շախմատի աշխարհի առաջնությունում։ Կարլսենը վաստակել է 16 միավոր։
Կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Էլինա Դանիելյանը։ 17 մրցախաղից հետո նա վաստակել է 10,5 միավոր և զբաղեցրել է 14-րդ տեղը ՝ արժանանալով 2000 դոլար պարգևավճարի:
31 Դեկտեմբեր, 2022 00:33
1501
Վաղվանից ուժի մեջ կմտնի հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների ԵՄ կարգավորումը
09 Հոկտեմբեր, 2026 19:01
ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումը
08 Հոկտեմբեր, 2026 21:53
Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ
06 Հոկտեմբեր, 2026 22:25