Ձորն ընկած մեքենայի վարորդը մահացել է

Հունվարի 8-ին Գյումրի-Բավրա ճանապարհի 24-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունվարի 21-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագենի» վարորդը՝ 1986 թ. ծնված Գնել Սարգսյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
23 Հունվար, 2023 16:36
568