Հունվարի  19-ին Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում անզգուշությամբ հրդեհ բռնկելու մեջ պաշտոնական վարկածով մեղադրվող կապիտանը դեռեւս չի հարցաքննվել։ «Սպայի առողջական վիճակը դեռ թույլ չի տալիս իրականացնել քննչական գործողություններ»,-Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ այրվածքներ ստացած կապիտանը  արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

496