Միջադեպ Աղավնաձորի շուկայում. ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը կալանավորվել է

Մարտի 11-ին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Գետափ գյուղի 32-ամյա մի բնակիչ։
Իրավապահները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 16.20-ի սահմաններում Աղավնաձորի շուկայի տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել։ Այդ ընթացքում էլ մայրաքաղաքում բնակվող 26-ամյա երիտասարդը տուժածին կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ էր պատճառել ու հեռացել դեպքի վայրից։ Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ 26-ամյա երևանցին հայտնաբերվել ու կալանավորվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
23 Մարտ, 2023 20:57
751
Աղավնաձոր բնակավայրում հանգստի համար նախատեսված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյան
24 Փետրվար, 2025 13:49
Աղավնաձոր գյուղի խաչմերուկում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
03 Հոկտեմբեր, 2024 14:07
Աղավնաձոր բնակավայրին հարող հողամասի նկատմամբ ճանաչվել է ՀՀ սեփականության իրավունքը
13 Սեպտեմբեր, 2024 14:08