Ամերիկացի բժիշկները պարզել են, որ ախտորոշումից մի քանի տարի առաջ ծխելը վաղաժամ թողած մարդկանց դեպքում շուրջ 33%-ով նվազում է թոքերի քաղցկեղի կրողների մահվան հավանականությունը՝ համեմատած այն հիվանդների հետ, ովքեր շարունակել են ծխել ընդհուպ մինչեւ չարորակ նորագոյացությունների հայտնաբերումը:

Այս մասին հայտնել է Հարվարդի համալսարանի մամուլի ծառայությունը։

ԱՀԿ-ի գնահատմամբ՝ թոքերի քաղցկեղը մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկն է՝ սրտի և արյան անոթների այլ հիվանդությունների, ինչպես նաև ուռուցքների այլ տեսակների հետ միասին: 2018 թվականին այն խլել է մոլորակի մոտ 1,76 միլիոն բնակչի կյանք, որոնց մեծ մասը նրանք ձեռք են բերել ծխելու պատճառով: 

707