Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայից նորածին երեխա են գտել։ Տեղեկությունը  հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

 

«Շտապօգնության աշխատակիցներն են գտել։ Դեպքի մասին 15։55–ին հաղորդում ենք ստացել, որ Արցախի պողոտայի 8/4 հասցեում կիսամերկ վիճակում նորածին երեխա է հայտնաբերվել, որին բժիշկները հիվանդանոց են տեղափոխել»,– նշեցին ոստիկանությունից։

 

Երեխան ողջ է, այժմ բժիշկների հսկողության տակ է։

Ոստիկանությունը համապատասխան նյութերն ուղարկել է քննչական կոմիտե։

918