Երևանի բնակիչ Էրիկ Ս.-ն 2020 թվականին հիմնադրել է «Շանի» հասարակական կազմակերպությունը և ֆեյսբուքյան կայքէջում գրանցվել է «Shagi Ngo» անվամբ:

Նշված կայքում տեղադրել է բանկային հաշվեհամարներ և քաղաքացիներից հավաքել մոտ 300.000 ԱՄՆ դոլար՝ բանակին անհրաժեշտ պարագաներ պատրաստելու և ԶՈւ-ին նվիրաբերելու նպատակով, սակայն գումարի մեծ մասը յուրացրել է և իր հանցավոր գործունեությունը քողարկելու համար կարել է վրաններ, քողարկման ցանցեր, ուսապարկեր, այլ պարագաներ, որոնք հանձնել է մարտական հերթապահություն իրականացնող որոշ ջոկատների, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Ստացվող դրամական հոսքերն ակտիվացնելու համար պարբերաբար օգտագործել է «Ազգ-բանակ» եզրույթը՝ այդ կերպ շահագրգռվածություն առաջացնելով քաղաքացիների շրջանում, արդյունքում՝ հավաքված գումարներն ԱՄՆ-ում բացված հաշվեհամարներից փոխանցվել են Է. Սարգսյանի անունով, ով խաբեությամբ տիրացել է նշված գումարին:

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի փաստով խարդախություն հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ

1067