Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախկին գործադիր տնօրենի`ամիսներ առաջացած կյանքից հեռացած Կարեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով ընտանիքի առաջարկը.

«Հարգելի՛ հարազատներ և ընկերներ,

Մեր օրերում ընթացող պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց, որ մենք արդեն պետք է պատրաստվենք հաջորդ տեխնոլոգիական պատերազմին:

Տարիներ ի վեր Կարենի Վարդանյանի ջանքերով՝ ի դեմ այս պահին գործող 575 Արմաթ ինժեներական լաբորատորիաների պարարտ հող ունենք՝ նպաստելու բանակի տեխնոլոգիական վերափոխմանը:

Ինչպես գիտեք, ծրագրի շրջանակներում սովորում են կոմպլեքս ինժեներություն, որի իմացությունը խիստ գործածական է զենքի արտադրության և կիրառման համար:

Օդային պատերազմում հաղթելու համար առաջարկում ենք հենց այսօրվանից սկսել ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ գործընթաց՝ առնվազն 100 Արմաթ լաբորատորիա անօդաչու թռչող սարքերի /ԱԹՍ/ անհրաժեշտ սարքավորումներով վերազինելու նպատակով: Վերազինման արդյունքում հաջորդ տարի մենք կունենանք 1000-ից ավելի անօդաչու թռչող սարքերի օպերատորներ` նույն օդաչուներ, ովքեր կփրկեն հարյուրավոր կյանքեր ռազմական պայմաններում:

Մեր ընտանիքը որոշել է Կարեն Վարդանյանի հիշատակի հիմնադրամից 650.000 դրամ և ընտանիքի կողմից 100.000 դրամ ներդրում անել այս գործընթացի մեկնարկի համար: Անկախ գումարի չափից, ցանկացած փոխանցում վճռորոշ է լինելու վաղվա մեր հաղթանակի համար: Մենք մեր ընտանիքներով կարող ենք ստեղծել ԱԹՍ-ների մեր բանակը: Մեր միասնական լինելը մեր հաղթանակի դրոշն է:

Փոխանցում կարող եք կատարել հետևյալ ԱՏՁՄ ՀԿ հաշվեհամարներին.

Դրամային հաշվեհամար՝ 220313350278000 (AMD)՝ նպատակային դաշտում գրելով «ԱԹՍ վերազինում»

Դոլարային հաշվեհամար՝ 220313350153001 (USD)

Ռուբլու հաշվեհամար

БАНК ПОЛУЧАТЕЛЯ: СБЕРБАНК РФ МОСКВА,

РОССИЯ /30111810900000000384 7707083893

АОЗТ ИНЕКОБАНК БИК: 044525225

ПОЛУЧАТЕЛЬ: НА ИМЯ: UATE NGO

ДЛЯ ЗАЧИСЛЕНИЯ НА СЧЕТ: 2052222084281041 К/СЧ: 30101810400000000225

ЕРЕВАН, АРМЕНИЯ ИНН: (010) 510-510 www.inecobank.am

 

Կարեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ հարազատներ և ընկերներ, Մեր օրերում ընթացող պատերազմն...

Опубликовано Arsen Balyan Среда, 21 октября 2020 г.
1393