Մինչև տարեվերջ Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 50.000 դասագիրք

«Ռուսաստանը կշարունակի Հայաստանին աջակցել հանրապետությունում ռուսաց լեզվի ուսուցման որակի բարելավման գործում»,- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Ավելի քան 5000 հայ ուսանող է ներկայումս սովորում Ռուսաստանի ինստիտուտներում։ Այստեղ մենք կշարունակենք աջակցել Հայաստանում ռուսերենի ուսուցման որակի բարձրացմանը։ Ուրախ ենք նաև, որ Հայաստանից ռուսերենի ուսուցիչները պարբերաբար վերապատրաստվում են Ռուսաստանում։ Մինչև տարեվերջ կմատակարարենք նաև մոտ 50 հազար դասագիրք»,- ասել է Միշուստինը։
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի հանդիպմանը մանրամասն քննարկվել են այս բոլոր հարցերը, այդ թվում՝ նոր դպրոցների կառուցման հարցը։
24 Օգոստոս, 2023 21:32
639
Ռուսաստանը նոր ներխուժման ճակատ է բացել Ուկրաինայում․ չնայած ԱՄՆ օգնությանը՝ Ուկրաինային դժվար տարի է սպասվում
17 Մայիս, 2024 15:52
Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը կարող են հարձակվել Իռլանդիայի տարածքով
05 Փետրվար, 2024 15:14
ԵՄ-ն, Ռուսաստանը և ԱՄՆ-ն գաղտնի բանակցություններ են վարել Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից օրեր առաջ․ Politico
04 Հոկտեմբեր, 2023 16:45
Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթեց Դանիայի ընտրանուն (տեսանյութ)
08 Մարտ, 2025 18:52
Երկրաշարժ՝ Հայաստանում
08 Մարտ, 2025 09:59
Կանխվել է շուրջ 450 միլիոն դրամի թմրամիջոցը Հայաստանում իրացնելու փորձը
07 Մարտ, 2025 10:07