Ներկայացնում ենք «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Մեսրոպ Առաքելյանի հայտարարագիրը, որը ցուցակում 2-րդն է:
Ըստ ԿՀԸ կայքի՝ Առաքելյանն իր գույքի հետ կապված հայտարարագիրը ներկայացրել է օգոստոսի 15-ին։ Վերջինս այն լրացրել է ձեռագիր, և որոշ հատվածներ անըթեռնելի են։
Նա 87 և 52 քառակուսի մետր տարածքով երկու բնակարան ունի և 125, 208 քառակուսի մետր տարածքով՝ երկու բնակելի տուն, 0,53 հա․ տարածքով էլ՝ մեկ հողամաս, սակայն դրանց հասցեները դժվար անընթեռնելի են։
Որպես անշարժ գույք Առաքելյանը ներկայացրել է 2015 թվականին թողարկված «Ջենեսիս Հյունդայի» մակնիշի ավտոմեքենա։
Վերջինս որպես աշխատավարձ «Ֆիդես ունիվերսալ» կազմակերպությունից ստացել է 13 միլիոն 568 հազար դրամ և Երևանի հումանիտար քոլեջից՝ 18 հազար 407 դրամ։ 137 հազար 652 հազար դրամի տոկոսներ՝ «Արդշինբանկ»-ից, աշխատավարձ ԵՊՀ-ից՝ 234 հազար 329 հազար դրամ։
Հայտարարագիր ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 396 հազար 760 դրամ։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: