Գետափ բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
![](https://araratnews.am/admin/images/1701585287.jpeg)
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն և «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով դասընթաց, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
03 Դեկտեմբեր, 2023 10:34
490