Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սուրեն Մարտիրոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք. Գյումրի)։
Մասնավորապես՝
- խոհանոցի պատերի և առաստաղի որոշ հատվածների մակերևույթները պատված են եղել բորբոսով, եղել է մասնիկների թափվելու վտանգ.
- աշխատանքային սարքավորումների մակերևույթները եղել են ոչ նորոգ վիճակում՝ կոռոզիայի հետքերով:
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
17 Հունվար, 2024 20:44
472
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
10 Հոկտեմբեր, 2024 14:54
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
22 Հունվար, 2024 21:38
Հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
05 Նոյեմբեր, 2024 16:03
Զոոնոզ հիվանդություններից մարդկանց մոտ ամենաշատն արձանագրվում է բրուցելոզը. ՍԱՏՄ
31 Հոկտեմբեր, 2024 21:12
Կենդանիների բակային մորթն արգելված է. հայտնաբերելու դեպքում ՍԱՏՄ-ն կկասեցնի ամբողջ խմբաքանակի իրացումը
24 Հոկտեմբեր, 2024 16:38