Գլխավոր դատախազությունը պահանջում է Արագածոտնի նախկին մարզպետից, ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 27-ին, մարտի 5-ին և մարտի 7-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երեք հայցադիմում (վարույթ ընդունված հայցադիմումների քանակը՝ 102): Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Մասնավորապես՝
- Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 4 անշարժ գույք.
- 1 տրանսպորտային միջոց.
- 1 մլրդ 121 մլն 258 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
- 133 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:
- Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության նախկին գլխավոր հաշվապահ Իշխան Վահրադյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 1 անշարժ գույքի գնման իրավունք.
- 1 տրանսպորտային միջոց.
- «Լյուքս Կապիտալ» ՍՊ ընկերությանը տրամադրած փոխառության պահանջի իրավունքի ապօրինի մասը՝ 4 մլն 267 հազար դրամ.
- 2 մլրդ 254 մլն 304 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2004-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերեղի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
- 744 մլն 846 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ:
- Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 3 անշարժ գույք.
- 1 տրանսպորտային միջոց.
- 1 իրավաբանական անձում մասնակցություն
- Վահագնի թաղամասում գտնվող բնակելի տան ներկայիս շուկայական արժեքի 71 տոկոսը.
- 602 մլն 789 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
- 371 մլն 783 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:
12 Մարտ, 2024 20:35
527
Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել միջադեպից
01 Հոկտեմբեր, 2026 22:45
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
24 Հուլիս, 2026 17:08
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
07 Հուլիս, 2026 17:07
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
03 Սեպտեմբեր, 2026 20:43
Ապօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվել
31 Օգոստոս, 2026 22:32
Երևանում ապօրինի ավտոտնակ և կրպակ են ապամոնտաժվել․ տեսանյութ
26 Օգոստոս, 2026 23:46
Մասնակցե՛ք պետական գույքի օտարման գործընթացին. էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացվել 34 անշարժ գույք
21 Ապրիլ, 2026 21:44
Պետությանը վերադարձված 124 անշարժ գույք, նախաքննության ժամկետների կրճատում. հրապարակվել է Դատախազության 2025-ի գործունեության մասին հաղորդումը
01 Ապրիլ, 2026 10:28
2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց
11 Մարտ, 2026 11:05