

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստում անդրադարձավ Եվրախորհրդարանում նախօրեին ընդունված բանաձևին, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։
«Ողջունելով Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը՝ կարծում եմ, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա, սա եւս մեկ առիթ է քննարկելու Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը և հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, ՀԿ-ները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ՝ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական Խորհրդարանի հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան Կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը»,- ասաց վարչապետը։
Նա հավելեց՝ ՀՀ կառավարության կամքն է՝ շարունակել աշխատանքները ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ։