Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկ է նվիրել Գևորգ Ղազարյանի որդուն
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը որդու հետ ներկա է եղել «Ինտեր» – «Նապոլի» հանդիպմանը։ Խաղից հետո «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկ է նվիրել Ղազարյանի որդուն։
«Ֆուտբոլով տարված յուրաքանչյուր երեխայի համար «Ինտերի» պես մեծագույն ակումբի և Մխիթարյանի նման ֆուտբոլիստից «Ինտերի» բոլոր խաղացողների ինքնագրերով մարզաշապիկ ստանալը մեծագույն երազանք է: Ես գնահատում եմ դա: Շնորհակալ եմ որդուս հրաշալի օրվա համար, Հեն ջան»,- գրել է Գևորգ Ղազարյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Գևորգ Ղազարյանն աշխատում է «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբում։ Նա Հենրիխ Մխիթարյանի հետ երկար տարիներ խաղացել է Հայաստանի հավաքականում։
20 Մարտ, 2024 20:09
945
Աշխարհահռչակ տենոր Բոչելին շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին․ տեսանյութ
12 Հոկտեմբեր, 2026 13:52
Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար
10 Հոկտեմբեր, 2026 21:30
Հենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքին
04 Հունիս, 2026 14:56
Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար
10 Հոկտեմբեր, 2026 21:30
Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան
10 Հոկտեմբեր, 2026 12:06
«Ինտերը» հաղթել է «Լումեցանեին»․ Մխիթարյանը դարձել է հաղթական գոլի հեղինակ
03 Հոկտեմբեր, 2026 21:45