Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը):
Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից ու վերադարձ դեպի Տերը:
Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը:
Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տոնը շնորհավորել էր 25-րդ Սաղմոսով։
31 Մարտ, 2024 14:47
909