Forbes USA-ը հրապարակել է դոլարային միլիարդատերերի 38-րդ համաշխարհային վարկանիշը, որում ներառվել են նաև հայազգի գործարարներ:
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը զբաղեցրել է 1104-րդ տեղը՝ 3 մլրդ դոլար կարողությամբ:
Ռուսաստանաբնակ գործարարներ Սամվել Կարապետյանը և Ալբերտ Ավդոլյանը կիսում են 1143-րդ հորիզոնականը: Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվել է 2,9 մլրդ դոլար:
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1851-րդ հորիզոնականում է՝ 1,7 մլրդ դոլար կարողությամբ:
ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որին ապօրինաբար կալանավորել են և պահում են Բաքվի բանտում, զբաղեցրել է 2545-րդ հորիզոնականը՝ 1,1 մլրդ դոլար կարողությամբ:
1945-րդ տեղում է Արտյոմ Խաչատրյանն է 1.4 մլրդ դոլարով․ նա 2007 թվականին Սերգեյ Լոմակինի հետ համատեղ հիմնադրել է ռուսաստանյան «Fix Price» խանութների միջազգային ցանցը, որի տնօրենների խորհրդի անդամ է Արտյոմ Խաչատրյանը:
Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեկյանը 1.4 մլրդ դոլարով զբաղեցնում է 2152-րդ տեղը։