Հնդկաստանի վարչապետը զորակցություն է հայտնել ՀՀ-ին տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:
ՀՀ վարչապետը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում Նարենդրա Մոդիի գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի հաղթանակի առիթով:
Զրուցակիցները կարևորել են 2019 թվականին Նյու Յորքում իրենց ունեցած երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության տեսանելի ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը:
Հնդկաստանի վարչապետը զորակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ:
06 Հունիս, 2024 23:01
688
Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին
20 Օգոստոս, 2026 16:49
ՀՀ ԲՏԱ նախարարության և Հնդկաստանի ՊՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
17 Օգոստոս, 2026 21:32
Հնդկաստանի կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները
03 Օգոստոս, 2026 10:21
Վանաձորի Սայաթ-Նովայի անվան կենտրոնական զբոսայգին վերակառուցված է. վարչապետ
13 Հոկտեմբեր, 2026 11:32
Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
13 Հոկտեմբեր, 2026 10:05
Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
12 Հոկտեմբեր, 2026 22:46