Հունիսի 18-ին՝ ժամը 23.58-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայից որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ:

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են կատարվածը:

Իսակովի պողոտայի հարակից տարածքում 42-ամյա տղամարդն ու նրա 18 և 20 տարեկան երկու որդիները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 30-ամյա երիտասարդի ու նրա 48-ամյա հոր հետ: Վիճաբանության ընթացքում 42-ամյա տղամարդը քարով խփել է հիվանդանոց տեղափոխվածի հորը, իսկ նրա 20-ամյա որդին դանակով հարվածներ է հասցրել 30-ամյա երիտասարդին:

18 և 20 տարեկան երիտասարդները ձերբակալվել են:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են:

857