Այսօր կառավարությունը լրացուցիչ միջոցներ հատկացրեց Հանրային պաշտպանի գրասնեյակին լրացուցիչ 15 հաստիք ավելացնելու նպատակով, նրանց թիվը հասցնելով մինչև 84-ի:

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ներկայացնելով նախագիծը՝ հայտնեց, որ նախագծի ընդունման արդյունքում այս տարի նախատեսվում է 71 միլիոն 500 հազար դրամ գումարի հատկացում:  Ըստ հիմնավորման՝  2024 թվականի առաջին եռամսյակում արդեն գերազանցվել է Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարվող քրեական գործերի համար կանխատեսված տարեկան ցուցանիշը, մասնավորապես՝ կանխատեսված տարեկան 8536 գործի փոխարեն միայն առաջին եռամսյակում վարվել է 9812 գործ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն իր զեկույցում բարձր է գնահատել դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված բարեփոխումները, որոնք իրականացնում է ՀՀ կառավարությունը, իհարկե մարտահրավերների մասին ևս խոսվել է:

 «Մենք ասում ենք, որ մեր խնդիրն է, որ դատական համակարգը կախվածություն չունենա, բայց չունենա ոչ միայն կառավարությունից, այլև հնարավոր այն տեղերից, որոնցից սովորաբար կամ ավանդաբար ունեցել են կախվածություն»,- ասաց նա:

146