Ամփոփելով Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքները` ԵՄ-ի առաջնորդները Վրաստանին կոչ են արել փոխել քաղաքականությունը, որն սպառնալիքի տակ է դնում դեպի ԵՄ ճանապարհը և կարող է դադարեցնել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը:

«Եվրախորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին` հստակեցնել իրենց մտադրությունները՝ փոխելով իրենց գործողությունների ներկայիս ուղղությունը, որն սպառնալիքի տակ է դնում դեպի ԵՄ ճանապարհը և դե ֆակտո կհանգեցնի անդամակցության գործընթացի դադարեցմանը»,- նշվել է եզրակացությունում։

232