ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, չնայած իր քաղաքական թուլությանը, համարվում է պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենին փոխարինելու ամենահավանական թեկնածուն, եթե վերջինս դուրս գա ընտրապայքարից։ Ակս մասին գրում է  The Wall Street Journal-ը:

Պարբերականը շեշտում է, որ թեև Հարիսի վարկանիշը նույնքան ցածր է, որքան գործող նախագահինը, նա շարունակում է սիրված մնալ սևամորթ ընտրողների և կանանց շրջանում: Հարիսը նաև զգալի առավելություն ունի մյուս պոտենցիալ դեմոկրատ թեկնածուների նկատմամբ. որպես Բայդենի փոխնախագահի թեկնածու, նա կկարողանա օգտագործել Բայդենի վերընտրման նպատակով դրամահավաքով կուտակված միջոցները՝ սեփական քարոզարշավը ֆինանսավորելու համար, եթե գործող նախագահը որոշի չվերընտրվել:

Հրատարակության համաձայն՝ Հարիսը վերջերս սկսել է նաև ամրապնդել իր դիրքերը Բայդենի վարչակազմում, այդ թվում՝ ազգային անվտանգության հարցերում։ Նա Սպիտակ տան պաշտոնյաներին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել Գազայի հատվածի հումանիտար խնդիրներին և կենտրոնանալ անկլավում հետկոնֆլիկտային կարգավորման ծրագրի մշակման վրա։

 

167