Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ Քսավյե Բետելը կժամանի Հայաստան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Քսավյե Բետելի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում համատեղ կմասնակցեն «Հարավային Կովկասը խաչմերուկում. տրոհված լինելու և համագործակցության միջև» խորագրով պանելային քննարկմանը:
Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը հանդես կգան նաև համատեղ մամուլի ասուլիսով:
07 Սեպտեմբեր, 2024 17:31
466
Լյուքսեմբուրգի 22-ամյան արքայազնը մահացել է հազվագյուտ հիվանդությունից
10 Մարտ, 2025 16:42
Սուրեն Պապիկյանն ու Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
14 Փետրվար, 2025 16:32
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով եղել է Լյուքսեմբուրգում, ապա՝ աշխատանքային այցով Բելգիայում
08 Փետրվար, 2025 10:16